Թոթենհեմի պաշտպան Քրիստիան Ռոմերոն չի միանա Մադրիդի «Աթլետիկոյին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Ակումբների միջև տրանսֆերի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Թոթենհեմում վստահ են, որ արգենտինացի ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ թիմում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոխիբլանկոսը» պատրաստ է Ռոմերոյի տրանսֆերի դիմաց վճարել 70 միլիոն եվրո։
27-ամյա Ռոմերոն Թոթենհեմի կազմում է 2021 թվականի օգոստոսից, մասնակցել է 124 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։