Հայտնի է՝ որքան է պատրաստ վճարել «Յուվենտուսը» Ջեյդոն Սանչոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը» բանակցում են վինգեր Ջեյդոն Սանչոյի շուրջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրինյան ակումբը նախապատվությունը տվել է «Պորտուի» հարձակվող Ֆրանցիսկո Կոնսեյսաոյին, սակայն երկու խաղացողներին էլ ձեռք բերելու հնարավորությունը բացառված չէ:

Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ դա հնարավոր է, եթե ակումբը բաժանվի ևս երկու եզրային խաղացողներից: «Յուվենտուսն» արդեն առաջարկ է արել Սանչոյի համար՝ 10 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս: Քննարկումները շարունակվում են:

Ջեյդոն Սանչոն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսիում» վարձակալությամբ անցկացրած մրցաշրջանից հետո: «Կարմիր սատանաները» հույս չունեն 25-ամյա ֆուտբոլիստի վրա և հույս ունեն վաճառել նրան