Ռիո Ֆերդինանդի որդին անգլիական ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել

Անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդի որդին՝ 20-ամյա Լորենց Ֆերդինանդը, ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Բրայթոնի» հետ։

2005 թվականին ծնված դարպասապահը պաշտոնապես սկսում է իր կարիերան «Բրայթոնի» հետ, և հնարավոր է, որ մենք նրան տեսնենք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում առաջիկա մրցաշրջանում։

Լորենցը Ռիո Ֆերդինանդի հինգ որդիներից ավագն է, նշենք, որ «Բրայթոնը» Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանն ավարտեց մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում։