«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ 2021 թվականի «Ոսկե գնդակի» շուրջ իր կոնֆլիկտի մասին։
Արարողության ժամանակ Լեոն ասել է, որ Լևանդովսկին արժանի է մրցանակին, որից հետո լեհը նշել է, որ դրանք դատարկ խոսքեր են։
«Լևանդովսկու հայտարարությունը վիրավորեց ինձ, քանի որ երբ ես նվաճեցի «Ոսկե գնդակը», ասացի այն, ինչ իսկապես զգում էի։
Խաղերի ժամանակ ես անտեսում էի նրան հենց այն պատճառով, որ դա նա էր, և ես զայրացած էի, կարծում էի, որ նա չպետք է ասեր այն, ինչ ասաց», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։