«Ռեալ Մադրիդը» որոշակի պայմաններում կարող է ձեռք բերել ևս մեկ կենտրոնական պաշտպան։ Ամռան սկզբին Դին Հոյսենը միացավ «Լոս Բլանկոսին», բայց ակումբը դեռևս հետաքրքրված է տարբեր կենտրոնական պաշտպաններով։
Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» կարող է ևս մեկ կենտրոնական պաշտպան գնել միայն այն դեպքում, եթե վաճառվի Դավիդ Ալաբան, ով հաճախ է դուրս մնում խաղադաշտից վնասվածքների պատճառով։
33-ամյա ավստրիացու արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 6 միլիոն եվրո։ Փորձառու ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ լրանում է հաջորդ տարվա կեսերին։