Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի պլանավորում այս ամռանը փոխել ակումբը։ Վերջերս «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անձնական հանդիպման ժամանակ 33-ամյա դարպասապահին ասել է, որ նոր մրցաշրջանում նա չի լինելու թիմի առաջին համարը։

Լրագրող Աշրաֆ Բեն Այադի խոսքով՝ տեր Շտեգենի ծրագրերը չեն փոխվել. նա դեռևս մտադիր է մնալ և վճռականորեն տրամադրված է վերականգնել իր տեղը կատալոնական գրանդի մեկնարկային կազմում։