«Ռոմայի» դարպասապահ Միլե Սվիլարը երկարաձգել է պայմանագիրը իտալական թիմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա սերբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 3.5 միլիոն եվրո գումարած 500 հազար բոնուս։
Սվիլարը ճանաչվել է Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում նա բաց է թողել 51 գոլ՝ 19 խաղում դարպասը պահելով անառիկ։
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։