Չորս ֆուտբոլիստներ կարող են լքել «Ռեալ Մադրիդը» Խաբի Ալոնսոյի որոշումից հետո

«Ռեալ Մադրիդը» նոր թիմեր է փնտրում չորս ֆուտբոլիստների համար՝ Աշխարհի ակումբային առաջնությունից դուրս մնալուց հետո:

Cadena Ser-ի տվյալներով՝ մադրիդյան թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 2025/25 մրցաշրջանում հույսը չի դնում հարձակվողներ Էնդրիկի, Գոնսալո Գարսիայի և Ռոդրիգոյի վրա:

Դանի Սեբալյոսը նույնպես կարող է լքել «Ռեալ Մադրիդը»։ Ակումբի ղեկավարությունը մոտ ապագայում կքննարկի նրա վաճառքը Ալոնսոյի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել Էնդրիկին, իսկ Ռոդրիգոյով հետաքրքրված են «Արսենալը» և «Ալ-Նասրը»։