Վոյցեխ Շչեսնին՝ «Յուվենտուսում» ու «Բարսելոնայում» խաղալու տարբերությունների մասին

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչենսնին խոսել է «Յուվենտուսում» ու «Բարսելոնայում» խաղալու տարբերությունների մասին։

««Յուվենտուսում», երբ ես գնդակ էի ստանում, ամենամոտ պաշտպանները հաճախ շրջվում էին մեջքով՝ խուսափելով փոխանցում ընդունելուց։ Իսկ «Բարսելոնայում» բոլոր խաղացողներն էլ ակտիվորեն ուզում են գնդակ ստանալ։ Նույնիսկ երբ Պեդրին շրջապատված է յոթ մրցակիցով, նա միևնույն է՝ պատրաստ է ընդունել փոխանցումը»,- ասել է կատալոնական ակումբի դարպասապահը։