Երկու ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատից»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմից հեռացել են դարպասապահ Տիագո Գոմեսն ու պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին։

Ակումբի տարածած հայտարարության համաձայն՝ բրազիլացի դարպասապահ Տիագո Գոմեսի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ Ինչ վերաբերում է Մարկ Ֆրեդ Ցունգիին, ապա նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը չեն շարունակել համագործակցությունը։

Գոմեսը «Արարատի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ այդ ընթացքում պաշտպանելով երևանյան թիմի դարպասը, իսկ Ցունգին անցկացրել է 9 խաղ։

Ակումբը շնորհակալություն է հայտնել երկու ֆուտբոլիստներին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։