Լևերկուզենի «Բայերը» հայտարարել է կամերունցի 18-ամյա հարձակվող Քրիստիան Կոֆանեի տրանսֆերի մասին։ Ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել իսպանական «Ալբասետեից», իսկ գործարքի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Կոֆանեն մասնակցել է իսպանական Սեգունդայի 20 խաղի՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։