Անգլիական ակումբը հեռացվել է Եվրոպա Լիգայից

«Քրիսթալ Փելասը» հեռացվել է Եվրոպա լիգայից։ Որոշումը կայացրել է ՈՒԵՖԱ-ն։

«Արծիվները» պետք է խաղային Եվրոպայի երկրորդ վարկանիշային ակումբային մրցաշարում՝ Անգլիայի գավաթը նվաճելուց հետո։ Սակայն ՈՒԵՖԱ-ն կասեցրեց թիմի իրավունքները՝ բազմակի ակումբային սեփականության կանոնների խախտման պատճառով։

Ջոն Տեքսթորի կազմակերպությունը միաժամանակ տիրապետում էր «Քրիսթալ Փելասին» և «Լիոնին»։ Երկու թիմերն էլ հասան Եվրոպա լիգա, բայց «Լիոնը» առավելություն ունի, քանի որ ֆրանսիական լիգայում ավելի բարձր տեղ է գրավել։