«Բարսելոնան» պատրաստ է Մարկ-Անդրե տեր Շտեգենի ցանկացած որոշման

Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ապագան մնում է անորոշ։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն տեղեկացրել է գերմանացուն, որ նա չի լինի հիմնական խաղացողը գալիք մրցաշրջանում։

Ըստ Spanish Sport-ի՝ «Բարսելոնան» պատրաստ է տեր Շտեգենի ցանկացած որոշման. նա կարող է մնալ և պայքարել խաղաժամանակի համար, կամ կարող է հեռանալ։ «Բլաուգրանան» պատրաստ է խզել դարպասապահի հետ պայմանագիրը և նրան գումար վճարել մնացած երեք մրցաշրջաններից մեկի համար։

Սակայն կատալոնացիները դեռևս նման առաջարկ չեն արել 33-ամյա տեր Շտեգենին։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա հետագա բանակցությունների ընթացքում։ Մինչ այժմ Մարկ-Անդրեի հետ քննարկվել են միայն մարզական հարցեր։