Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Մոհամեդ Կուդուսը «Վեսթ Հեմից» տեղափոխվել է «Թոթենհեմ»։
«Մուրճերի» և Գանայի հավաքականի խաղացողը «Թոթենհեմին» արժեցել է 63.8 միլիոն եվրո։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Կուդուսը դարձել է «Թոթենհեմի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ գնումը։
«Թոթենհեմի» ղեկավարները ավելի շատ գումար են վճարել միայն Դոմինիկ Սոլանկեի համար, հարձակվողը «Թոթենհեմի» համար արժեցել է 64.3 միլիոն եվրո։
«Թոթենհեմի» պատմության մեջ երրորդ ամենաթանկ տրանսֆերը Տանգի Նդոմբելեն է, որի համար «Թոթենհեմը» մի քանի տարի առաջ «Լիոնին» վճարել է 62 միլիոն եվրո։