Ջորդան Հենդերսոնը կարիերան կշարունակի Անգլիայում

35-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մոտ է «Բրենթֆորդ» տեղափոխությանը, տեղեկացնում է The Athletic-ը։

Անգլիացի ֆուտբոլիստը վերջերս խզել էր պայմանագիրը «Այաքսի» հետ՝ դառնալով ազատ գործակալ։ Չնայած այլ ակումբների հետաքրքրվածությանը, Հենդերսոնը նախընտրում է շարունակել կարիերան Անգլիայում։

Բժշկական հետազոտություններն ու անհրաժեշտ փաստաթղթային գործընթացները կավարտվեն շաբաթվա վերջին։