Օլի Ուոթքինսը կարող է շարունակել իր կարիերան անգլիական գրանդում

«Ասթոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը կարող է շարունակել իր կարիերան Լոնդոնի «Արսենալում»։ Հայտնում է TBR Football-ը։

Պնդվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը կլինի «Արսենալի» հաջորդ նպատակը, եթե «Արսենալը» չկարողանա ձեռք բերել Վիկտոր Գյոկերեսին «Սպորտինգից» կամ Բենջամին Շեշկոյին «Լայպցիգից»։

Ուոթքինսը «Ասթոն Վիլայում» խաղում է 2020 թվականից։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 54 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ Ուոթքինսի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։