Հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է լքել Լոնդոնի «Չելսին» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա սենեգալցի հարձակվողը հնարավորություն ունի շարունակել կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Բացի այդ, Ջեքսոնը կարող է մնալ Եվրոպայում։ Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Միլանը»։
Հիշեցնենք, որ հարձակվողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել իսպանական «Վիլյառեալից» 2023 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում Նիկոլասը մասնակցել է «թոշակառուների» 37 խաղի՝ խփելով 13 գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։