«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկի՝ «Ալ-Նասրի» առաջարկը՝ չնայած պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի համառ խնդրանքներին։ Այս մասին հայտնել է լրագրող Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոդրիգոն ցանկանում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Եթե Լուիս Դիասը լքի «Լիվերպուլը», մերսիսայդցիները կարող են դիմել «Ռեալին» բրազիլացու տրանսֆերի առաջարկով։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում, խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 24-ամյա հարձակվողի արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։