«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեյմս ՄաքԱթին կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։ Այս տեղեկատվությունը տարածել է Սեբաստիան Վիդալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բորուսիան» ՄաքԱթիի համար պայքարում այժմ առաջ է անցնում «Ֆուլհեմից» և «Թոթենհեմից»։ «Մանչեսթեր Սիթին» 22-ամյա կիսապաշտպանի համար ցանկանում է ավելի քան 23 միլիոն եվրո, և խաղացողն ինքը պատրաստ է լքել թիմը այս ամռանը։
2024/25 մրցաշրջանում ՄաքԱթին մասնակցել է 27 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, և խփել է յոթ գոլ։ Կիսապաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։