ՊՍԺ-ի դեմ ԱԱԱ-ի կիսաեզրափակչից (0-4) հետո Լուկա Մոդրիչը հիացական խոսքեր է հղել Վիտինյային՝ խորհուրդ տալով ապագայում միանալ «Ռեալ Մադրիդին», հաղորդում է Defensa Central-ը։
Մադրիդյան ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը խաղից հետո նշել է, որ Վիտինյան աշխարհի լավագույն կիսապաշտպաններից է և հրաշալի մրցաշրջան է անցկացնում։ Նա նաև պորտուգալացուն ասել է.
«Եթե մի օր պայմանագիր կնքես «Ռեալի» հետ, ես ուրախ կլինեմ»։
Նշենք, որ այդ հանդիպումը վերջինն էր Մոդրիչի համար «Ռեալում»։ Նա 2012-ից ի վեր մասնակցել է 597 խաղի, խփել է 43 գոլ, կատարել 95 գոլային փոխանցում և նվաճել 28 տիտղոս։