«Բարսելոնան» բանակցություններ կսկսի անգլիացի վինգերի հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ հետաքրքրությունը։

Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետտոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև տրանսֆերի վերաբերյալ նոր շփումներ են սպասվում առաջիկա օրերին։

Նշվում է, որ Ռեշֆորդը առաջնահերթություն է տալիս «Բլաուգրանա» տեղափոխությանը։ Բանակցությունները կարող են առաջ շարժվել առաջիկա շաբաթներին։

Նախորդ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը խաղացել է 41 խաղ՝ խփելով 11 գոլ և կատարելով 9 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։