Ֆաբրիցիո Ռոմանո․ «Ռեալ Մադրիդը» հերթական տրանսֆերն է համաձայնեցրել

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Ռեալ Մադրիդը» բանավոր համաձայնության է եկել «Բենֆիկայի» հետ պաշտպան Ալվարո Կարերասի տրանսֆերի վերաբերյալ։

Մադրիդյան ակումբը 22-ամյա իսպանացու համար կվճարի 50 միլիոն եվրո մի քանի մասով, այլ ոչ թե մեկանգամյա։

Ալվարոն կժամանի Մադրիդ, հենց որ «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում Կարերասը խաղացել է «Բենֆիկային» միանալուց առաջ, հաստատի, որ չի հետգնելու ֆուտբոլիստին։ Անգլիական ակումբը կստանա Կարերասի «Բենֆիկային» վաճառքից ստացված գումարի մի մասը՝ գրեթե 9 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Կարերասը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 50 խաղ, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։