«Բավարիան» իր առաջին առաջարկն է արել «Լիվերպուլին» հարձակվող Լուիս Դիասի համար, հաղորդում է Bild-ը։
Մյունխենյան ակումբը 28-ամյա կոլումբիացու համար առաջարկել է 52 միլիոն եվրո։ Ըստ լուրերի, «Լիվերպուլը» ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 80 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» պատրաստ չէ վճարել այդ գումարը։
Նշվում է, որ Դիասը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա» և արդեն համաձայնեցրել է իր պայմանագրի պայմանները Գերմանիայի չեմպիոնների հետ։
Նախորդ մրցաշրջանում Դիասը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 50 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 17 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։