«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը մկանային վնասվածք է ստացել մայիսին, հաղորդում է The Athletic-ը։
18-ամյա բրազիլացին մի քանի շաբաթ կբացակայի։
Հարձակվողը «Պալմեյրասից» մադրիդյան ակումբ է տեղափոխվել անցյալ ամռանը։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։
2024/25 մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 խաղ, խփել 7 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։