Չիրո Իմոբիլեն վերադարձավ Ա Սերիա

Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն պայմանագիր է կնքել «Բոլոնիայի» հետ։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Իմոբիլեն պայմանագիր է կնքել մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգման հնարավորությամբ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 1.8 միլիոն եվրո, իսկ բոնուսները հաշվի առնելով՝ գումարը կարող է աճել մինչև 2 միլիո եվրո։

Նախորդ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը խաղացել է թուրքական «Բեշիկթաշում»։ Ֆուտբոլիստը 41 խաղում խփել է 19 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։