Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» ընդունեց բելառուսական «Նեմանին»։ Հանդիպումը ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հյուրերի կազմից աչքի ընկան Անտոն Սաչկովը և Պավել Սավիցկին, իսկ «Ուրարտուի» միակ պատասխան գոլը հեղինակեց Նիկոլայ Կալուկյանը։
Նշենք, որ 48-րդ րոպեին «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց նշանակված 11-մետրանոց հարվածը։
Հիշեցնենք, որ պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Հունգարիայում։