«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է հայտնվել մեկ այլ գերմանական ակումբում։
The Athletic-ի տվյալներով՝ «Բավարիան» ցանկանում է պայմանագիր կնքել հոլանդացի կիսապաշտպանի հետ։ Սակայն կողմերի միջև բանակցային գործընթացը դեռևս չի սկսվել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ձմռանը «Լայպցիգը» Սիմոնսի իրավունքները ՊՍԺ-ից գնել է 50 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի և «Լայպցիգի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Սիմոնսը խաղացել է 25 խաղ՝ խփելով տասը գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։