Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Ա Սերիա

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նկատմամբ։ «Ծեր սինյորան» նախկինում փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին, սակայն գործարքը չի կայացել։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։