«Լիվերպուլը» որոշում է կայացրել Լուիս Դիասի վերաբերյալ

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը հստակեցրել է իր ղեկավարներին, որ պատրաստ է լքել ակումբը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե հետաքրքիր առաջարկ ստացվի, «Լիվերպուլը» կբաց թողնի Դիասին։ Սակայն մերսիսայդցիները նախկինում հրաժարվել են վաճառել խաղացողին «Բավարիային» և «Բարսելոնային»։

Նշվում է, որ «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը վերջին օրերին նոր բանակցություններ է վարել «Լիվերպուլի» հետ, սակայն մինչ այժմ կողմերի միջև որևէ պայմանավորվածություն չկա։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա կոլումբիացին մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 խաղի, խփել 17 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։