Էնթոնի Էլանգան տեղափոխվում է անգլիական մեկ այլ թիմ

«Նոթինգհեմ Ֆորեստի» հարձակվող Էնթոնի Էլանգան տեղափոխվում է «Նյուքասլ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» բանավոր համաձայնության է եկել «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ 23-ամյա շվեդի տրանսֆերի վերաբերյալ՝ 63.8 միլիոն եվրոյի դիմաց, ներառյալ բոնուսները։

Էլանգան այժմ պատրաստվում է բժշկական զննման և աշխատանքային պայմանագրի ստորագրմանը։

Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանում Էլանգան մասնակցել է 38 խաղի՝ խփելով 6 գոլ և կատարելով 11 գոլային փոխանցում։