«Նապոլիի» և «Բոլոնիայի» միջև Սեմ Բեքեմի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները մոտենում են ավարտին, այս մասին հայտնում էՋանլուկա Դի Մարցիոն։
Ակումբները գրեթե համաձայնության են եկել գործարքի բոլոր մանրամասների շուրջ, և վերջնական համաձայնագիրը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ նեապոլցիները 30 միլիոն եվրո + 2 միլիոն եվրո բոնուսների առաջարկ էին արել: Սակայն «Ռոսոբլուները» պնդում էին պայմանների բարելավում՝ 31 միլիոն եվրո + 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Կողմերը արդեն մոտ են փոխզիջման, և հոլանդացի պաշտպանի տրանսֆերը կարող է ավարտվել շատ մոտ ապագայում։