Իտալական «Նապոլի» ակումբի ղեկավար Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի հնարավոր տրանսֆերի մասին։
«Այս խաղացողն ունի արագություն, ներուժ և տաղանդ։ Մենք ցանկանում ենք նրան գնել «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ նա մեզ հետ կխաղա երկու անգամ ավելի լավ։ Նրա ներկայիս ակումբում կա մի խնդիր, որը դժվար է բացատրել», – նախագահի խոսքերը հաղորդում է Mirror-ը։
Transfermarkt պորտալը Գարնաչոյի շուկայական արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։ Ալեխանդրոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Նա «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում է 2022 թվականի հուլիսից։