ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ Ուսման Դեմբելեին համարում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը։
«Կարծում եմ՝ նա այս մրցաշրջանի լավագույն խաղացողն է, անկասկած։ Նա արժանի է ամեն ինչ հաղթելուն։ Նա ամեն ինչ տալիս է թիմի համար։
Ցանկանում եմ նշել, որ սա Աշխարհի առաջնությունում Դեմբելեն մեկնարկային կազմում խաղաց առաջին անգամ։ Նա մեր լավագույն խաղացողն է։ Նա յուրահատուկ է, նա փոխում է խաղի ընթացքը, տարբերություն է ստեղծում։ Նրա խաղը դիտելը բոլորի համար հաճույք է», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Դեմբելեն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 52 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 35 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։