Էդուարդ Սպերցյանը մերժել է իտալական ակումբի առաջարկը

Իտալական «Կոմո» ակումբը հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Ինչպես հայտնում է Metaratings-ը, Սպերցյանին դիտարկել են որպես հիմնական կազմի անդամ անձամբ գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը և մարզական տնօրեն Կառլալբերտո Լուդին։

Ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Սպերցյանի շրջապատի հետ՝ քննարկելով հնարավոր տրանսֆերը, սակայն վերջիններիս խորհրդով ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխությունից, քանի որ չկար երաշխիք, որ Ֆաբրեգասը կմնա ակումբում։ Վերջինս դիտարկվում էր «Ինտերը» գլխավորելու թեկնածու։

Արդյունքում «Կոմոն» կենտրոնացել է այլ խաղացողների վրա և պայմանագիր է կնքել Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Մարտին Բատուրինայի հետ։