Լոնդոնի «Արսենալը» կարող է ամբողջությամբ դադարեցնել «Սպորտինգի» շվեդ կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալը» պատրաստ է հրաժարվել գործարքից, քանի որ չի կարողանում համաձայնության գալ պորտուգալական կողմի հետ։ Վերջին մի քանի օրերին ակումբների միջև որևէ շփում չի եղել։ «Արսենալը» սկանդինավցի ֆուտբոլիստի համար առաջարկել է 65 միլիոն եվրո գումարած բոնուսներ, սակայն «Սպորտինգը» ցանկանում է ավելի շատ գումար։
Անցյալ մրցաշրջանում Գյոկերեշը Պրիմերա լիգայում անցկացրել է 33 խաղ, խփել 39 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։