«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատմել է, թե ինչպես է անցել իր ինտեգրումը կատալոնական թիմում։
«Բլաուգրանան» լեհի հետ պայմանագիր է կնքել անցյալ տարվա հոկտեմբերին. ընդամենը մի քանի ամիս առաջ դարպասապահը լքել էր «Յուվենտուսը» և հայտարարել կարիերան ավարտելու մասին։
Հունվարին Շչեսնին ընդգրկվեց կատալոնական հսկայի մեկնարկային կազմում և օգնեց նրանց նվաճել բոլոր ներքին գավաթները, ինչպես նաև հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
«Իմ հարմարվողականությու՞նը։ Հանդերձարանում զվարճալի էր հենց սկզբից, չնայած առաջին շաբաթներին չէի խաղում։ Երբ վերադարձա խաղադաշտ և մտա ռիթմի մեջ, ունեցա այս հրաշալի զգացողությունը, որ իսկապես լավ եմ ինչ-որ բանում, որ կարողանում եմ արդարացնել իմ սեփական սպասումները», – 35-ամյա դարպասապահի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Վոյցեխ Շչեսնին վերջերս երկարաձգեց իր պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2027 թվականը։