Աշրաֆ Հակիմին հայտնել է, թե ինչու է հեռացել «Ռեալ Մադրիդից»

«Պարի Սեն Ժերմենի» աջ պաշտպան Աշրաֆ Հակիմին պատասխանել է «Ռեալ Մադրիդից» իր հեռանալու մասին հարցին։

Չորեքշաբթի օրը մարոկկացին օգնել է պարիզյան գրանդին հաղթել «Լոս Բլանկոսին» ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում (4:0): Խաղից հետո լրագրողները հարցրել են Հակիմիին, թե ինչու նա չի մնացել իր հարազատ «Ռեալ Մադրիդում»։

««Ռեալ Մադրիդից» հեռանալը իմ որոշումը չէր։ Ես չէի պատրաստվում հեռանալ, բայց ակումբը որոշեց, որ ինձ պետք է բաց թողնեն», – DAZN-ի հետ զրույցում ասել է 26-ամյա ֆուտբոլիստը։

Աշրաֆ Հակիմին «Արքայական ակումբի» ակադեմիայի սան է, բայց խաղացել է ընդամենը 17 անգամ առաջին թիմի կազմում։ 2018 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2020 թվականին վաճառվել է «Ինտեր» Միլանին 43 միլիոն եվրոյով։