Մադրիդի «Ռեալը» մոտ է նոր պաշտպան ձեռք բերելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալվարո Կարերասի տրանսֆերը ձեռք բերելուն։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքն արդեն վերջին փուլում է, և իսպանացի ֆուտբոլիստը կհամալրի «սերուցքայիններին» ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։

Նշվում է, որ բանակցությունների շրջանակում քննարկվում է նաև «Ռեալի» երիտասարդական թիմի ձախ պաշտպան Ռաֆայել Օբրադորի տեղափոխությունը «Բենֆիկա»՝ որպես գործարքի մի մաս։

2023/24 մրցաշրջանում Ալվարո Կարերասը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 52 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։