Մատեո Ռետեգին մոտ է այլ ակումբ տեղափոխվելուն

Իտալական «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին մոտ է «Ալ-Կադիսիա» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ Մատեո Ռետեգին համաձայն է տեղափոխվել արաբական ակումբ, և իտալական թիմն էլ տվել է իր համաձայնությունը 65 միլիոն եվրոյի առաջարկ ստանալուց հետո։

Մատեո Ռետեգին այս մրցաշրջանում 49 խաղ է անցկացրել և դարձել է 28 գոլի հեղինակ։