«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս դրոշներ և նվերներ չի փոխանակի խաղերից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է դադարեցնել դրոշներ և նվերներ փոխանակելը նախամրցաշրջանային խաղերի ժամանակ, հաղորդում է talkSPORT-ը:

«Կարմիր սատանաները» կարծում են, որ այս ավանդույթը հնացած է և ավելորդ, հատկապես, երբ նախամրցաշրջանային խաղերում հանդիպում են նույն երկրի թիմեր: Ակումբը պնդում է, որ սա որևէ կապ չունի ծախսերի կրճատման քաղաքականության հետ:

Նախամրցաշրջանային խաղերի ժամանակ դրոշներ և նվերներ փոխանակելու փոխարեն, «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է գումար հատկացնել մրցակից թիմերի ղեկավարներին ընդունելու համար:

Հիշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 15-րդ տեղը։