Ռոնալդ Արաուխոն խոսել է իր ապագայի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր մարզական ապագայի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Ուրուգվայցին վստահեցրել է, որ պատրաստվում է մնալ «Բարսելոնայում»․

«Կարծում եմ՝ կմնամ «Բարսելոնայում», – ասել է նա։

Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի «Յուվենտուսը»։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ տևում է մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։

2024/25 մրցաշրջանում նա մասնակցել է 25 խաղի, խփել է 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։