Տոնի Կրոսը խորհուրդներ է տվել Վինիսիուս Ժունիորին և Կիլիան Մբապպեին

«Ռեալ Մադրիդի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը խորհուրդներ է տվել մադրիդյան թիմի աստղային հարձակվողներին՝ Վինիսիուս Ժունիորին և Կիլիան Մբապպեին: Կրոսը կարծում է, որ բրազիլացին և ֆրանսիացին պետք է ավելի շատ օգնեն պաշտպանությանը:

«Լավ խաղացողները կարող են և պետք է միասին խաղան: Բայց նրանք նաև պետք է պաշտպանվեն: Ինձ համար հարձակումն ու պաշտպանությունը միշտ անբաժան են եղել», – Կրոսի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով Gazzetta dello Sport-ին:

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսն իր կարիերան ավարտել է անցյալ ամռանը: Գերմանացին տասը մրցաշրջան անցկացրել է «Ռեալ Մադրիդի» կազմում: Չորեքշաբթի օրը «Ռեալը» կխաղա ՊՍԺ-ի դեմ ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Մի բաց թողեք ուղիղ տեքստային հեռարձակումը։