Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայում դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։
Պատիժը կապված է 2014 թվականի հարկային խախտման հետ։ Սակայն, EFE-ի հաղորդմամբ, Անչելոտին արդարացվել է նմանատիպ խախտման համար 2015 թվականին։ Մեկ տարվա ազատազրկումից բացի, Անչելոտին տուգանվել է 386,362 եվրոյով։ Նշենք, որ դատախազությունը Կառլո Անչելոտիին մեղադրել է «Ռեալ Մադրիդում» իր առաջին շրջանի ընթացքում իր բոլոր եկամուտներից հարկեր չվճարելու մեջ։
Իտալացին պնդել է, որ ինքը խարդախության մտադրություն չի ունեցել, այլ գործել է այնպես, ինչպես իրեն հրահանգել են իր խորհրդատուները և ակումբի մարդիկ։ Կարևոր է նշել, որ Իսպանիայում մինչև երկու տարի ազատազրկման ժամկետը սովորաբար պայմանական է։