Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ամերիկյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, չնայած որոշ սաուդյան ակումբների կողմից նրա նկատմամբ ակտիվ հետաքրքրությանը։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Սաշա Տավոլիերին X սոցիալական ցանցում։

Մեսսիի ներկայիս պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամիում» խաղում է 2023 թվականի ամռանից։ Նախկինում նա խաղացել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի կազմում։