«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը մեկնաբանել է «Ալ-Նասր» հնարավոր տեղափոխության մասին լուրերը, որի կազմում խաղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
««Ալ-Նասրից» հետաքրքրություն կա՞։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր նրանց հետ, ովքեր մեզ են դիմում։ Ես լիովին հանգիստ եմ։ Կկայացվի լավագույն որոշումը», – ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը բլոգեր Մաուրիսիո Գոմեսի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Դիասով հետաքրքրված են «Բավարիան» և «Բարսելոնան»։
2024/2025 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրել է 50 խաղ, խփել 17 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։