📸 Լամին Յամալը շքեղ նվեր է գնել իրեն

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որը շուտով կդառնա 18 տարեկան, որոշել է ինքն իրեն նվեր գնել։

Ինչպես հայտնում է բրազիլական CNN-ն՝ իսպանացի ֆուտբոլիստը 400 հազար դոլար է ծախսել զարդերի վրա՝ իր անվան սկզբնատառերով վզնոց։ Վզնոցը պատրաստված է ոսկուց։ Այն զարդարված է ադամանդներով և շքեղ քարերով՝ «Բարսելոնայի» գույներով։

Ֆուտբոլիստը արդեն 106 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, խփել 25 գոլ և կատարել 34 գոլային փոխանցում։