«Ռեալ Մադրիդը» Լա Լիգային խնդրել է հետաձգել Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղը

«Ռեալ Մադրիդը» Լա Լիգային խնդրել է հետաձգել նոր մրցաշրջանի իրենց առաջին խաղը՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։

Ըստ The Athletic-ի՝ մադրիդյան ակումբը և Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) պաշտոնական նամակներ են ուղարկել լիգա։

Իսպանիայի առաջնության առաջին տուրի «Ռեալ Մադրիդի» և «Օսասունայի» միջև խաղը նախատեսված է օգոստոսի 19-ին։

Հուլիսի 9-ին «Ռեալը» Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում կմրցի ՊՍԺ-ի հետ, մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին։