Երեքշաբթի՝ հուլիսի 8-ին, տեղի ունեցավ 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղը «Ֆլումինենսեի» և «Չելսիի» միջև։ Խաղն ավարտվեց լոնդոնյան ակումբի 2-0 հաշվով հաղթանակով։
Էնցո Մարեսկայի թիմը դարձավ 2025 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության առաջին եզրափակիչի մասնակիցը։
Ինչպես հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը, «Չելսին» մրցաշարից արդեն վաստակել է 110 միլիոն դոլար։ ՖԻՖԱ-ն ակումբին կվճարի ևս 10 միլիոն դոլար, եթե նրանք հաղթեն եզրափակչում։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցը կլինի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդի» զույգի հաղթողը։