Խվիչա Կվարացխելիան խոսել է «Ռեալ Մադրիդի» հետ սպասվող խաղի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կիսվել է իր սպասելիքներով Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի՝ «Ռեալ Մադրիդի» հետ խաղի վերաբերյալ։

«Նրանց թիմում միայն մեկ ֆուտբոլիստ չկա։ Նրանք շատ լավ թիմ են, մենք պետք է հարգենք նրանց բոլոր խաղացողներին։ Մենք կենտրոնացած ենք մեր խաղի վրա։

Ի՞նչը կնախընտրեիք՝ Մբապպեին խաղադաշտում, թե՞ պահեստայինների նստարանին։ Դա դժվար հարց է։ Մբապպեն այս պահին լավագույն խաղացողներից մեկն է։ «Ռեալ Մադրիդը» Մբապպեի հետ ավելի վտանգավոր թիմ է։

Նրանք ունեն հիանալի խաղացողներ, բայց ամենից առաջ՝ որակյալ թիմ են», – Խվիչայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա հուլիսի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։