Տոնի Կրոսը զգուշացրել է Լամին Յամալի հետ կապված էյֆորիայի մասին

«Ռեալ Մադրիդի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին, որից, ինչպես սպասվում է, մոտ ապագայում մեծ հաջողությունների կհասնի։

«Ես միշտ ասում եմ, որ կարիերան մարաթոն է։ Տեսնենք, թե ինչ կպատահի Լամին Յամալի հետ հաջորդ մրցաշրջաններում և ինչպես նա կարձագանքի բոլոր արտաքին խթաններին։

Հաջողությունը կախված է ոչ միայն խաղադաշտում տեղի ունեցողից, այլև դրանից դուրս տեղի ունեցողից։ Սա շատ կարևոր է։ Դուք պետք է կարողանաք հաղթահարել կյանքի տարբեր կողմերը», – Կրոսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։